Եվրահանձնաժողովը հրատապ կերպով մշակում է Հայաստանի տնտեսության աջակցությանն ուղղված առեւտրային միջոցառումների ծրագիր՝ ռուսական ներմուծման սահմանափակումների հետեւանքները փոխհատուցելու նպատակով, ինչպես հատնում է RBC-ն, այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մասնավորապես, միջոցառումները նախատեսում են հայկական արտադրանքի արտահանման մաքսատուրքերի նվազեցում։ Խոսքը մոտ 20 ապրանքային կատեգորիայի մասին է, որոնց ընդհանուր արտահանման ծավալը գնահատվում է տարեկան մոտ €420 միլիոն։«Եվրահանձնաժողովը կառաջարկի ինքնավար առեւտրային միջոցառումներ, որպեսզի ավելի շատ հայկական ձեռնարկություններ կարողանան մուտք գործել ԵՄ նոր շուկաներ եւ աջակցեն երկրի տնտեսությանը՝ հատկապես այն ոլորտներում, որոնք ամենաշատն են տուժել»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ուլոֆ Գիլը: Աղբյուրների փոխանցմամբ՝ համապատասխան առաջարկը կարող է պաշտոնապես ներկայացվել առաջիկա շաբաթների ընթացքում։Միեւնույն ժամանակ, աղբյուրները նշում են՝ հնարավոր են դժվարություններ․ հայկական կոնյակի արտահանումը կարող է լարվածություն առաջացնել ֆրանսիացի արտադրողների հետ, իսկ Հայաստանի՝ ծովային ելք չունենալը բարդացնում է արագ փչացող ապրանքների լոգիստիկան։Մայիսից սկսած Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Արգելքի տակ են հայտնվել ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, որոշ արտադրողների կոնյակն ու գինին, ինչպես նաեւ թարմ բանջարեղենը: Tweet Դիտում՝ 1481