Idram&IDBank. Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար

11.06.2026 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram&IDBank #դասընթաց

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական եւ թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցել է շուրջ 50 աշակերտ, որոնք ստացել են ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։ 


Օրերս այստեղ անցկացվել է նաեւ Yerevan Spring ID Cup մրցաշարը, որի գլխավոր հովանավորն էր IDBank-ը։ Լարված պայքարի արդյունքում բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացել են նաեւ IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգեւներ։ 

Խոսելով արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության մասին՝ IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է դրա կարեւորությունն ու թողած դրական ազդեցությունը դպրոցի սաների շրջանում․ 

«Շախմատն ու ֆինանսական գրագիտությունը շատ ընդհանուր գծեր ունեն. երկուսն էլ հիմնված են մաթեմատիկական մտածողության, ռազմավարության եւ ծրագրերը մի քանի քայլ առաջ պլանավորելու ունակության վրա։ Աշակերտները մեծ հետաքրքությամբ եւ ակտիվությամբ մասնակցեցին քննարկումներին, նաեւ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր հասարակությանը՝ բարձրացնելով ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը»։ 

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական եւ թվային գրագիտության տարածմանը։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1107

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW