ՀԾԿՀ նախագահ. Աշխարհացունց բան չի լինի, եթե գազի գինը բարձրանա

11.06.2026 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Մեսրոպյան #գազի գին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ասել է, որ «եթե գազի գինը բարձրանա, աշխարհացունց բան տեղի չի ունենա»: 


«Արեւային տեխնոլոգիաները եւ վերականգնվող էներգետիկան այս տարիներին մեր երկրում բավականին զարգացել են։ Միայն արեւային կայանների գոյությունը մեր իրականությունում կապահովի 1992, 1993, 1994 թվականների ծանր էներգետիկական ճգնաժամի պատկեր չունենալուց։ 

Եթե լինի գազի թանկացում, ապա անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն, բայց հովհարային անջատումների տարիների պատկերը չենք ունենա, օրերով ու ժամերով հոսանքազրկումներ չեն լինի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մեսրոպ Մեսրոպյանը։
Դիտում՝ 904

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW