«Ինգո Արմենիա»-ն ամփոփել է 2015թ. արդյունքները

26.01.2016 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2015թ. արդյունքները:

Ինչպես նշել են ընկերությունում, անցած տարի արձանագրվել են հետեւյալ հիմնական ֆինանսական ցուցանիշները՝

-  Հավաքագրված ապահովագրավճարներ՝ 8 141 486 455 դրամ,
-  Վճարված հատուցումներ՝ 3 580 582 447 դրամ,
-  Կառավարչական ծախսեր՝ 1 552 558 976 դրամ,
-  Ներդրումային եկամուտ՝ 249 732 022 դրամ,
-  Զուտ շահույթ՝ 485 061 842 դրամ:

2015թ. ընկերությունը պետական բյուջեի հաշվին է վճարել 449 մլն դրամ, որից՝ 125 309 369 դրամ շահութահարկի եւ 257 583 590 դրամ եկամտային հարկի գծով:

Տարվա վերջի դրությամբ ընկերության սեփական կապիտալը կազմել է 3 103 939 707 դրամ՝ 2014թ. վերջի համեմատությամբ աճելով 22,4%-ով:

Դիտում՝ 28503

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW