Ակբա բանկն առաջարկում է հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար

10.06.2026 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #բիզնես

Ակբա բանկը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ։


Բանկից հայտնել են, որ ՓՄՁ-ները կարող են ֆինանսավորում ստանալ ներդրումների, գործող բիզնեսի ընդլայնման եւ նոր նախագծերի իրականացման նպատակով՝

•    ՀՀ դրամով՝ 30 մլն-ից մինչեւ 500 մլն դրամ
•    ԱՄՆ դոլարով՝ 75 հազարից մինչեւ 1.2 մլն ԱՄՆ դոլար

Ժամկետ եւ արտոնյալ շրջան

•    Հիմնական միջոցների համար՝ 36-84 ամիս (մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3-24 ամիս)
•    Շրջանառու միջոցների համար՝ 12-60 ամիս (մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3 ամիս):

Տոկոսադրույք՝

ՀՀ դրամի դեպքում`

•    30-100 մլն դրամ՝ 12.5%
•    100-500 մլն դրամ՝ 11.5%

ԱՄՆ դոլարի դեպքում`

•    75-250 հազար ԱՄՆ դոլար՝ 8.8%
•    250 հազարից մինչեւ 1.2 մլն ԱՄՆ դոլար՝ 7.9%

Տրամադրման միջնորդավճար՝ 0.5%:

Ակբա բանկը բիզնեսներին առաջարկում է նաեւ վերաֆինանսավորման հատուկ պայմաններ.

•    ֆինանսավորման ծավալն ու տոկոսադրույքները՝ համաձայն վերոնշյալ սանդղակի
•    մարման ժամկետ՝ 18-84 ամիս։
•    Տրամադրման միջնորդավճար՝ 0%:

ՓՄՁ-ները կարող են օգտվել վերոնշյալ առաջարկներից ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ միաժամանակ։

Մանրամասն՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 283

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW