Փաշինյան. TRIPP-ը միլիարդանոց ծրագիր է, իր հետեւից կբերի նոր միլիարդների ներհոսք

09.06.2026 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #TRIPP

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետք է հնարավորինս արագ ապահովել TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։


«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետեւ առաջիկայում ակնհայտորեն եւ անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետեւից բերելու է նաեւ նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։  Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարեւորը չի, կարեւորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ խորհրդակցությանն ասել է Փաշինյանը:
Դիտում՝ 322

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW