Հայաստանի բանկերի միության եւ գերմանական Landesbank Baden-Württemberg-ի (LBBW) նախաձեռնությամբ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվել է Հայաստանի բանկերի ղեկավարների, Հայաստանի Կենտրոնական բանկի եւ Լանդեսբանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում։ Հայաստանի բանկերի միությունից հայտնել են, որ միջոցառման նպատակն էր խորացնել եւ ամրապնդել գործնական հարաբերությունները հայկական բանկերի եւ գերմանական Landesbank-ի միջեւ՝ ձեւավորելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման եւ մասնագիտական կապերի զարգացման համար։Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպմանը կարեւորել է գերմանական առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության խորացումը՝ Հայաստանի միջազգային ֆինանսական ինտեգրացիայի համատեքստում։Միջոցառման ընթացքում հայկական կողմը ներկայացրել են «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» խորագրով զեկույցը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացումներին, բանկային համակարգի ներկայիս իրավիճակին, կայունության գործոններին եւ հետագա զարգացման հեռանկարներին։Զեկույցին հաջորդել են LBBW-ի ներկայացուցիչների ելույթները՝ նվիրված վճարային համակարգերի, առեւտրի ֆինանսավորման, ակտիվների կառավարման, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական հեռանկարների վերաբերյալ եվրոպական բանկային համակարգի տեսլականին։Կարեւորվել է նաեւ միջոցառման շրջանակում կայացած երկկողմ հանդիպում-քննարկումները հայկական բանկերի եւ LBBW-ի համապատասխան ստորաբաժանումների միջեւ։ Tweet Դիտում՝ 1762