Նախարար. Հունվարից ապրիլ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 33,9%-ով

08.06.2026 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահե Հովհաննիսյան #տնտեսական աճ #ՀՆԱ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսօր ասել է, որ 2025 թվականին արձանագրվել է 7.1% տնտեսական աճ:   


«2021-2025 թվականների մենք մեծացրել ենք կապիտալ ծախսերի մասնաբաժինը՝ 3,1%-ից հասցնելով 6,2%-ի: Հնարավոր է եղել զսպել ընթացիկ ծախսերի աճը՝ այն 25,9%-ից նվազեցնելով մինչեւ 23,1%»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստին, ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, ասել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը 2025-ի կարեւոր ձեռքբերումներից է համարել հարկային եկամուտների առաջանցիկ աճը:

Խոսելով պետական բյուջեի պակասուրդի մասին՝ նախարարը նշել է, որ այս ընթացքում այն միջինում կազմել է 3,2%: 2025 թվականին պակասուրդը կազմել է 3,7%, որը հնարավորություն է տվել նվազեցնել պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ում:

Նա նշել է, որ 2025 թվականին հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 12%-ով: Ընթացիկ տարվա հունվարից ապրիլ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 33,9%-ով, ինչը, ըստ Վահե Հովհաննիսյանի, դրական ազդակ է 2026 թվականի տնտեսական աճի համար:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 101,3%, աճը՝ շուրջ 12%: Ծախսերը կատարվել են 95,8%-ով, այդ թվում՝ ընթացիկ ծախսերը՝ 97,5, կապիտալ ծախսերը՝ 89,6%-ով:
Դիտում՝ 288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW