Ֆասթ Բանկի հովանավորությամբ Իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի հայկական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիայի եւ Քիթ կոկորդ ականջի ու գլխի եւ պարանոցի վիրաբուժության ասոցիացիայի հետ համատեղ օրերս իրականացրել են գիտական հանդիպում։ Ոլորտի առաջատար մասնագետները քննարկել են աշխարհում լայն տարածում գտած առողջապահական խնդիրները՝ անդրադառնալով ալերգիկ հիվանդություններին, իմունային համակարգի խանգարումներին եւ դրանց դրսեւորումներին շնչառական համակարգի վրա: Հանդիպմանը փորձագետները ներկայացրել են ալերգիաների առաջացման նորագույն հիպոթեզներն ու ժամանակակից գիտական մոտեցումները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը բուժառուների կյանքի որակի վրա։«Ֆասթ Բանկի կողմից նման նախաձեռնությունների հովանավորումն ստեղծում է ամուր հարթակ մասնագիտական փորձի փոխանակման եւ նորարարական մեթոդների ներդրման համար։ Բանկը գործուն աջակցություն է տրամադրում Հայաստանում բժշկության եւ գիտական առաջընթացի կայուն զարգացման համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1028