Evocabank. Lավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում՝ երկրորդ տարին անընդմեջ

02.06.2026 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Lավագույն ՓՄՁ բանկ

Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ արժանանանում է «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» միջազգային մրցանակին The Digital Banker-ի կողմից։


Փոքր եւ միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմքն են։ Դրանք խթանում են նորարարությունը, ստեղծում աշխատատեղեր եւ ապահովում կայուն տնտեսական աճ։

«Evocabank-ը շարունակաբար զարգացնում է իր ֆինանսական գործիքներն ու ծառայությունները՝ օգնելով բիզնեսներին ոչ միայն հաղթահարել մարտահրավերները, այլ նաեւ բացահայտել նոր հնարավորություններ եւ ընդլայնել իրենց գործունեությունը։

Երկրորդ տարին անընդմեջ այս հեղինակավոր մրցանակին արժանանալը ոչ միայն ճանաչում է բանկի կատարած աշխատանքի նկատմամբ, այլեւ հաստատում է Evocabank-ի երկարաժամկետ ռազմավարությունը եւ շարունակական զարգացումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

The Digital Banker-ը միջազգային, հեղինակավոր կազմակերպություն է, որը լուսաբանում է գլոբալ ֆինանսական շուկաները, տեխնոլոգիական նորարարությունները եւ բանկային ոլորտի զարգացման միտումները։
Դիտում՝ 767

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW