Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) կայացած ամենամյա կարիերայի տոնավաճառին՝ ներկայացնելով երիտասարդներին ուղղված հատուկ առաջարկներ: Միջոցառման ընթացքում բանկի տաղավարը ուսանողների եւ շրջանավարտների ուշադրության կենտրոնում էր: Մասնակիցները ծանոթացել են Ամիօ բանկի առաջարկներին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ անմիջական շփման միջոցով ծանոթացել բանկային համակարգում առկա մասնագիտական զարգացման հնարավորություններին: Բանկից հայտնել են, որ կարիերայի տոնավաճառի շրջանակում ուսանողներին տրամադրվել են անվճար ուսանողական քարտեր, ինչպես նաեւ՝ հաճելի անակնկալներ ու նվերներ:«Ամիօ բանկը Հայաստանի ֆինանսական համակարգի առաջադեմ ու դինամիկ զարգացող կառույցներից է, որն առաջնորդվում է հաճախորդամետ եւ ժամանակակից թվային լուծումների մոդելով: Բանկը կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ աջակցելով կրթական, երիտասարդական եւ նորարարական ծրագրերին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ամիօ բանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1741