Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ $200 միլիոնին համարժեք համաձայնագրի կնքման նպատակն է բարելավել մրցակցային միջավայրը եւ ներդրումների ներգրավումը Հայաստանում:Նշվում է, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագիրն իրականացվում է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Բարեփոխումների շրջանակը ներառում է ներդրումների եւ առեւտրի ազատականացումը եւ մրցակցության խրախուսումը, ավելի կանաչ եւ ավելի դիմակայուն աճի ապահովումը։ Tweet Դիտում՝ 1404