2026 թվականի մայիսի 26-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը Երեւանում կազմակերպել էր Impacture 2026 կոնֆերանսը, որտեղ քննարկվել են բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցեր: Impacture 2026 կոնֆերանսի գործընկերներն էին Ucom-ը, IDBank-ը, JTI Armenia-ն, Թուֆենկյան հիմնադրամը եւ HENDERSON Armenia-ն:Կոնֆերանսը բացվել է Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցով, որի ընթացքում Ռալֆ Յիրիկյանի խոսել է վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացման, ձեռքբերումների եւ մարտահրավերների մասին:«Բիզնեսը զարգանում է հասարակության շնորհիվ եւ պարտավոր է հասարակությանը շնորհակալություն հայտնել ոչ թե բառերով, այլ՝ ծրագրերի միջոցով։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պարզապես բարեգործություն չէ. գաղափարախոսություն է, մտածելակերպ է, աշխատանքային մշակույթ է», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:«Որպես օրինակ կնշեմ սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերը։ Երբ գյուղում կամ դպրոցում արեւային ջեռուցում ենք ապահովում, մարդիկ սկսում են խնայել էներգիայի վրա ծախսվող գումարը եւ այդ միջոցներն ուղղում այլ զարգացման ծրագրերի։ Այդ ամենը փոխկապակցված է:Սոցիալական ծրագրերի կարեւոր ուղղություններից մեկը մարզերն են, հատկապես՝ սահմանամերձ համայնքները։ Միշտ ասել եմ եւ պատրաստ եմ կրկնել՝ Հայաստանը միայն Երեւանը չէ։ Հայաստանի մասին խոսելիս հաճախ հիշում են միայն մայրաքաղաքը կամ առավելագույնը Գյումրին ու Վանաձորը։ Դա ոչ միայն սխալ է, այլ մեղք է։ Մարզերում շատ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կան։ Պետք է նրանց հնարավորություն տալ, ճանապարհ բացել», - շեշտել է Ռալֆ Յիրիկյանը: Tweet Դիտում՝ 1562