Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

18.05.2026 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #աշխատավարձային քարտ

Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց։ 


Բանկից հայտնել են, որ նոր ծառայությունը հնարավորություն է տալիս դիմել Arca աշխատավարձային քարտի համար ցանկացած հարմար ժամանակ՝ լրացնելով առցանց հայտն ընդամենը մի քանի րոպեում։ Դրա համար անհրաժեշտ է անցնել Յունիբանկի կայքում տեղադրված հղումով կամ գործընկեր ընկերություններին տրամադրված QR կոդով, սեղմել «Պատվիրել քարտ» կոճակը եւ անցնել նույնականացման գործընթացը։

Քարտի համար դիմելիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID) եւ անցնել կենսաչափական նույնականացում՝ հետեւելով համակարգի պարզ հրահանգներին։ Քարտն անվճար կառաքվի նշված այլ հասցեով կամ բանկի մասնաճյուղ:

Աշխատավարձային քարտի առցանց պատվիրման գործարկումը Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման եւ ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Arca քարտը հնարավորություն է տալիս ստանալ 2% հետվճար (քեշբեք) անկանխիկ գործարքների համար։ Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։ Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ ամսական առավելագույն չափը՝ 60 000 ՀՀ դրամ։

Քարտապանները կարող են նաեւ ստանալ աշխատավարձի մինչեւ 15-ապատիկի չափով վարկային գիծ, օգտվել մոբայլ հավելվածից, SMS ծանուցումների ստացման հնարավորությունից: Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Բացի այդ, Յունիբանկի աշխատավարձային քարտի հետ տրամադրվում են կուպոններ՝ ընտանիքի անդամների համար մինչեւ երեք անվճար բազմարժութային քարտ ձեւակերպելու հնարավորությամբ։
Դիտում՝ 4507

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW