Հայաստանի կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» եւ Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին։ «Եթե հետաքրքրված եք մեր երկրի դրամաշրջանառության պատմությամբ, ցանկանում եք տեսնել անընդհատ համալրվող հուշադրամների շարքը եւ ծանոթանալ բացառիկ դրամագիտական արժեքներին, ապա սպասում ենք ձեզ մեր կենտրոնում»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում: • Մայիսի 16-ին, շաբաթ օրը, «Կենտրոնական բանկի Երեւանի այցելուների կենտրոնը բաց կլինի 11:00-ից մինչեւ 24:00։• Մայիսի 18-ին, երկուշաբթի օրը, Կենտրոնական բանկի Երեւանի եւ Դիլիջանի այցելուների կենտրոնները կգործեն 11:00-ից մինչեւ 18:00։ Մուտքն ազատ է։ Tweet Դիտում՝ 1368