Սահմանային կանգառների ժամանակը կկրճատվի Երեւան–Բաթումի գնացքի համար

13.05.2026 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Երեւան #Բաթումի

«Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղեւորափոխադրումների ոլորտում: 


ՀԿԵ-ից հայտնել են, որ Երեւանում անցկացված հանդիպման ընթացքում որոշվել է 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին վերագործարկել Երեւան–Բաթումի–Երեւան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքը։

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ գնացքը կերթեւեկի 2026 թվականի հունիսի 14-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ օրընդմեջ մեկնումներով։ Երկաթուղայինները նաեւ պայմանավորվել են ուղեւորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղեւորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով: 

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երեւան-Բաթումի-Երեւան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում հիմնականում Չեխիայից՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում եւ հընթացս կանգառներով, երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի եւ Վրաստանի տեսարժան վայրերին:
Դիտում՝ 1401

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW