ԱրմՍվիսԲանկը շարունակաբար աջակցում է բնապահպանական նախաձեռնություններին

13.05.2026 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնին, ԱրմՍվիսԲանկի աշխատակիցները մասնակցել են բնապահպանական նախաձեռնության՝ այցելելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ներքո գործող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Wildlife Rescue Center, WRC)։ 


Միջոցառումն իրականացվել է բանկի ֆինանսավորմամբ եւ բանկի շարունակական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ կայուն զարգացման նախաձեռնությունների հերթական քայլն է։

Օրվա ընթացքում բանկի աշխատակիցները մասնակցել են ծառատունկի նախաձեռնությանը՝ կենտրոնի տարածքում տնկելով կաղնու ծառեր, որոնք խնամքով աճեցվել էին կենտրոնի տնկարաններում։ Ժամանակի ընթացքում այս ծառերը կդառնան վայրի կենդանիների եւ թռչունների համար սննդի աղբյուր, ապաստան եւ բնական կենսամիջավայր՝ նպաստելով բնական էկոհամակարգերի վերականգնմանն ու կենսաբազմազանության պահպանությանը։

Բացի ծառատունկից իրականացվել են նաեւ գետի մաքրման աշխատանքներ եւ կենդանիների կերի պատրաստման միջոցառումներ, որոնք նպաստում են կենդանիների բնական վարքագծի խթանմանն ու կյանքի պայմանների բարելավմանը։

«ԱրմՍվիսԲանկը շարունակաբար աջակցում է շրջակա միջավայրի պահպանմանն ու կանաչ նախաձեռնություններին՝ հիմնվելով երկարաժամկետ ազդեցության եւ կայուն զարգացման սկզբունքների վրա։ Կանաչ ֆինանսավորումը բանկի ռազմավարական ուղղություններից մեկն է, սակայն բանկում վստահ են, որ բնապահպանական պատասխանատվությունը միայն ֆինանսական գործիքներով չի սահմանափակվում։ 

Այդ պատճառով ԱրմՍվիսԲանկը պարբերաբար նախաձեռնում եւ ֆինանսավորում է բնապահպանական ու սոցիալական ծրագրեր՝ միավորելով աշխատակիցներին ընդհանուր նպատակի շուրջ եւ նպաստելով Հայաստանի ավելի կանաչ ու կայուն ապագայի ձեւավորմանը։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում իրականացված այս օրը եւս մեկ անգամ ընդգծեց, որ համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել երկարաժամկետ արժեք ինչպես բնության, այնպես էլ համայնքների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW