Մայիսի 5-6-ը կայացած «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովը համախմբել էր տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո։ Յունիբանկը երկրորդ տարին անընդմեջ «Yerevan Dialogue» համաժողովի գործընկերն է։ Այս մասնակցությունը եւս մեկ անգամ ընդգծել է Յունիբանկի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային կարեւոր հարթակներում եւ նպաստելու թվային անվտանգության ու ֆինանսական կայունության զարգացման համաշխարհային օրակարգին։Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցել է «Կիբեռդիմակայունությունն արհեստական բանականության դարաշրջանում․ պետությունների, ենթակառուցվածքների եւ վստահության պաշտպանություն» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է թվային դարաշրջանում պետությունների, հաստատությունների եւ հասարակությունների առջեւ ծառացած նոր մարտահրավերներին եւ խոցելիություններին։ Քննարկման մասնակիցները խոսել են կիբեռանվտանգության, տնտեսական կայունության եւ ազգային անվտանգության միջեւ աճող փոխկապակցվածության մասին՝ պետական կառույցների եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների արագացող թվայնացման պայմաններում։Մասնակիցները կարեւորել են դիմակայունության ապահովմանն ուղղված մոտեցումները՝ ներառյալ ինստիտուցիոնալ պատրաստվածությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը եւ կիբեռսպառնալիքներին արձագանքման միջազգային համակարգման ընդլայնումը։«Արհեստական բանականությունն ու թվային փոխակերպումն արագորեն վերափոխում են ֆինանսական ոլորտը՝ կիբեռանվտանգությունը, դիմակայունությունն ու կառավարումը դարձնելով ռազմավարական առաջնահերթություններ։ Գնահատականների համաձայն՝ ապատեղեկատվական արշավների գլոբալ տնտեսական հետեւանքները մինչեւ 2026 թվականը կարող են հասնել 26 մլրդ դոլարի, ինչը սպառնալիք է հանրային վստահության համար։ Անվտանգության ավանդական մեթոդներն այլեւս բավարար չեն, եւ բանկերը պետք է ներդնեն բազմաշերտ պաշտպանական համակարգեր ու զարգացնեն միջոլորտային համագործակցությունը», - նշել է Արարատ Ղուկասյանը։Նրա գնահատմամբ՝ ոլորտն անցում է կատարում ծախսերի կրճատումից դեպի երկարաժամկետ ռազմավարական ներդրումներ՝ ուղղված կայունությանն ու նորարարությանը։ Այսօր Յունիբանկը POS-վարկավորման առաջատարներից է՝ կիրառելով արհեստական բանականության վրա հիմնված վարկունակության ժամանակակից գնահատման համակարգ։Քննարկման մասնակիցները եզրակացրել են, որ կիբեռդիմակայունության ամրապնդումը կարեւոր է ոչ միայն ենթակառուցվածքների եւ թվային համակարգերի պաշտպանության, այլեւ հանրային վստահության, պահպանման եւ թվային միջավայրում կայունության ապահովման համար։ Tweet Դիտում՝ 5602