«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

29.04.2026 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Լեսնոյ»

«Լեսնոյ» համալիրն արդեն ավելի քան 10 տարի ընտանեկան հանգստի, զբոսաշրջության եւ հյուրասիրության սիրված վայրերից մեկն է ոչ միայն լոռեցիների, այլեւ՝ Հայաստանի տարբեր անկյուններից ու արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկների համար։ 


Զրոյից ստեղծված այս բիզնեսն առանձնանում է ոչ միայն իր յուրահատուկ ձեռակերտ միջավայրով, այլեւ՝ Լոռիի տեղական մթերքի վրա հիմնված խոհանոցով։

Բիզնեսի հիմնադիր Մկրտիչ Ղազարյանի խոսքով՝ «Լեսնոյի» գաղափարը ծնվել է ընկերների հետ ճանապարհորդությունից, իսկ իրականություն է դարձել իր աշխատանքի շնորհիվ. այստեղ գրեթե ամեն ինչ կառուցվել է հենց իր ձեռքերով։ 

Բիզնեսի կայացման եւ զարգացման ամբողջ ընթացքում կարեւոր դեր է ունեցել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը։ Գործընկերությունը սկսվել է դեռեւս հիմնադրման փուլում եւ շարունակվում է մինչեւ հիմա՝ ներառելով Converse SME, Converse Leasing պրոդուկտների շրջանակում ֆինանսավորումը:

Այսօր «Լեսնոյ»-ը նախատեսում է ընդլայնվել՝ հիմքում ունենալով նույն գաղափարը. ստեղծել մի վայր, որտեղ բնությունը, համն ու մարդկային աշխատանքը միավորվում են մեկ ամբողջական փորձառության մեջ, Լոռու սրտում։

Տեսանյութն՝ այստեղ։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5061

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW