Քրիստինե Չիչյան. Պարտավորությունից դեպի գիտակցված ներդրում պետությունում

27.04.2026 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Ապրիլի 19-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է Հարկ վճարողի օրը։ Ֆինանսական եւ բիզնես շրջանակում սա վաղուց դադարել է լինել զուտ օրացուցային նշում. այն վերածվել է պետություն-մասնավոր սեկտոր փոխհարաբերությունների, տնտեսական հասունության եւ յուրատեսակ ինդիկատորի։

 «Ժամանակակից տնտեսություններում հարկ վճարելու գործընթացը տրանսֆորմացվում է պետությունում գիտակցված ներդրման:

«Ռենշինի» օրինակը փաստում է, որ հարկերի բարեխիղճ վճարումը բիզնեսի համար ոչ միայն պետության հանդեպ հարգանքի դրսեւորում է, այլեւ՝ երկրում հուսալի ներդրումային միջավայր ձեւավորելու գլխավոր գործիքը։

Թափանցիկ եւ օրինապահ գործունեությունը լավագույն հիմքն է պետության հետ վստահելի գործընկերություն կառուցելու համար»,- ասում է «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։ 

Նա նշում է, որ յուրաքանչյուր վճարված հարկ ընկերության հստակ ուղերձն է առ այն, որ «մենք ստանձնում ենք մեր բաժին պատասխանատվությունը Հայաստանի տնտեսական կայունության եւ զարգացման գործում»։

«Դրանից բացի, բարեխիղճ հարկատու լինելով՝ մենք նպաստում ենք ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը Հայաստանում:

Բիզնեսը չի կարող զարգանալ վակուումում։ Խոշոր ընկերությունները հասկանում են, որ վճարված հարկերը վերադառնում են տնտեսություն՝ որակյալ ենթակառուցվածքների, կրթված աշխատուժի եւ գնողունակ հասարակության տեսքով, ինչն էլ հենց ապահովում է բիզնեսի երկարաժամկետ կայունությունը»,- ասում է նա՝ նկատելով, որ ըստ ՊԵԿ-ի վերջին տվյալների՝ «Ռենշինը» ճանաչվել է 2025 թվականի ոլորտի ամենապատասխանատու եւ խոշոր հարկատուներից մեկը։ 

«Մեր նման ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ բարձր հարկային կարգապահության հետեւում կանգնած են ոչ միայն չոր ֆինանսական հաշվետվություններ, այլեւ ֆիզիկապես շոշափելի արդյունքներ՝ ժամանակակից բնակելի համալիրներ, նոր ինժեներական լուծումներով ենթակառուցվածքներ եւ միջազգային ստանդարտների տեղայնացում Հայաստանում»,- ասում է Քրիստինե Չիչյանը:

Դիտում՝ 2162

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW