Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը ավելացել են 1․3%-ով

27.04.2026 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկային համակարգ #ՊԵԿ

Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2026թ. հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 28.65 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28.28 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 1․3%):


2026թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 4.87 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 41․5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 13-րդն է:

Արդշինբանկը՝ 4․09 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2025թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 3.33 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 22.9%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 17-րդն է:

Նրան հաջորդում են Ակբա բանկը՝ 3.77 մլրդ դրամ (18-րդ տեղ, աճ՝ 15.4%), Evocabank-ը՝ 2.33 մլրդ դրամ հարկերի ծավալով (25-րդ տեղ, աճ՝ 36.1%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը՝ պետբյուջե վճարելով 2.18 մլրդ դրամ հարկ (32-րդ տեղ, աճ՝ 34․6%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Ֆասթ Բանկը՝ 1.56 մլրդ դրամ (48-րդ տեղ, աճ ՝ 83%),
Կոնվերս Բանկը՝ 1.5 մլրդ դրամ (51-րդ տեղ, աճ՝ 14․7%),
Հայէկոնոմբանկը՝ 1.45 մլրդ դրամ (54-րդ տեղ, աճ՝ 21%),
IDBank-ը՝ 1.42 մլրդ դրամ (56-րդ տեղ, անկում 56․7%), 
ԱրարատԲանկը՝ 1․25 մլրդ դրամ (65-րդ տեղ, աճ ՝ 8.9%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 1.16 մլրդ դրամ (69-րդ տեղ, աճ՝ 17․5%),
Ամիօ բանկը՝ 1.13 մլրդ դրամ (71-րդ տեղ, անկում ՝ 13․7%),
Արմսվիսբանկը՝ 0․78 մլրդ դրամ (102-րդ տեղ, անկում ՝ 64.5%)
Արցախբանկը՝ 0.4 մլրդ դրամ (204-րդ տեղ, աճ ՝ 14%)
Յունիբանկը՝ 0.3 մլրդ դրամ (271-րդ տեղ, անկում՝ 77․7%)
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.29 մլրդ դրամ (273-րդ տեղ, աճ՝ 6.3%),
Մելլաթ Բանկը՝ 0.17 մլրդ դրամ (512-րդ տեղ, աճ՝ 6․9%)։

Աննա Այվազյան
Դիտում՝ 1504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW