2026թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7.1%-ով, իսկ 2026թ. մարտին 2025թ. մարտի համեմատ ցուցանիշն ավելացել է 6.6%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2026թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 13․4%-ով, շինարարության ծավալը՝ 22%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5․2%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 2.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 7.4%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7.7%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4․2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9․2%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 4․6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 4․5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 4․6%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1165