Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

23.04.2026 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Oracle

IDBank-ը հայտարարում է միջազգային տեխնոլոգիական հսկա Oracle ընկերության հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: 


Այս քայլը նշանակալի շրջադարձային փուլ է IDBank-ի թվային վերափոխման ռազմավարության շրջանակում՝ միտված բանկային ծառայությունների նոր սերնդի ձեւավորմանը։ Oracle-ի տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա բանկին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը, ուժեղացնել կիբեռանվտանգությունը եւ ստեղծել ավելի անհատականացված, ճկուն եւ ժամանակակից ծառայություններ հաճախորդների համար։

«Մենք կառուցում ենք ապագայի բանկը՝ այսօր։ Oracle-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս կիրառել համաշխարհային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները՝ մեր հաճախորդներին առաջարկելով առավել առաջադեմ եւ անվտանգ լուծումներ», - նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Oracle ընկերության հետ համագործակցությունը նաեւ վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի տեխնոլոգիական աճի եւ միջազգային շուկաների հետ ինտեգրման մասին՝ բարձրացնելով երկրի դիրքը որպես նորարարական հաբ տարածաշրջանում։

«Ուրախ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը։ ID Group-ի, եւ մասնավորապես IDBank-ի հետ մեր համագործակցությունը նմանատիպ ֆորմատով առաջինն է Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում եւ նշանավորում է համագործակցության նոր փուլ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության հետագա զարգացմանը։ Ավելի լայն առումով, Oracle-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի շարունակական թվային զարգացմանը՝ ապահով, մասշտաբային տեխնոլոգիաների միջոցով, որոնք նպաստում են նորարարությանը եւ բարձրացնում գործառնական արդյունավետությունը», - նշել է Oracle-ի ներկայացուցիչը։ 

IDBank-ը շարունակաբար ներդրում է կատարում նորարարությունների մեջ՝ նպատակ ունենալով վերափոխել բանկային փորձառությունը եւ սահմանել նոր ստանդարտներ ոլորտում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW