Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը

21.04.2026 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse SME

Բիզնեսի ընդլայնման կամ ընթացիկ գործունեության ժամանակ հաճախ լրացուցիչ ֆինանսական ներդրումների կարիք է առաջանում: Առանց ֆինանսների հնարավոր չէ ձեռքբերել հիմնական միջոցներ, համալրել շրջանառու միջոցները, կատարել ընթացիկ ծախսեր կամ մարել կրեդիտորական պարտքը:


Արագ եւ ճկուն ֆինանսավորումը դառնում է ոչ միայն աճի, այլեւ՝ կայունության կարեւոր գործոն։

Արձագանքելով ՓՄՁ կարիքներին եւ ֆինանսավորումն էլ ավելի հասանելի դարձնելու նկատառումով՝ Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը: 

Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչեւ 180 ամիս է:

Բացի ավելի ցածր տոկոսադրույքից, դրա շրջանակում ՓՄՁ հաճախորդներին է առաջարկում նաեւ վարկային արձակուրդի հնարավորություն: Տարեկան մեկ անգամ նրանք կարող են չկատարել վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի մարում՝ ստանալով ճկունություն ֆինանսական որոշումներ կայացնելիս, եւ գումարն ուղղել բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը: 

Կոնվերս Բանկի բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմին կարող եք ծանոթանալ conversebank.am կայքում կամ զանգահարելով 010 511 211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2042

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW