Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World եւ Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները։ Պրեմիում դասի նոր քարտատեսակներն Ակբա բանկը տրամադրում է թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։ Քարտատեսակներն առաջարկում են բազմաթիվ առավելություններ հատկապես ճամփորդության սիրահարների համար։Mastercard World Elite քարտի հիմնական առավելություններն են.• Անսահմանափակ հնարավորություն Fast Track ծառայությունից օգտվելու համարՔարտապաններն ունեն Fast Track ծառայությունից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, որն ապահովում է արագ եւ առանց հերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։● Անսահմանափակ մուտքեր օդանավակայանների Lounge Key սրահներՔարտապանները կարող են անսահմանափակ մուտք գործել աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ՝ վայելելով բոլոր առավելությունները թռիչքից առաջ։● Ճամփորդական բժշկական եւ ճամփորդական անհարմարությունների ապահովագրությունՔարտապաններին տրամադրվում է ճամփորդական բժշկական ապահովագրություն, ինչպես նաեւ ճամփորդության ընթացքում ուղեբեռի կորստի, ուշացման, թռիչքի բաց թողնման, ուշացման եւ չեղարկման ապահովագրական փաթեթ։• Այլ առավելություններԲացի նշված առավելություններից, քարտապանները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով օգտվելու Concierge ծառայությունից, ստանալ 3 ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ, մինչեւ 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի 500 եւ ավելի սպասարկման կետերում (առկա եւ առցանց)՝ Mastercard Travel Rewards ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ օգտվել priceless.com հարթակի բացառիկ փորձառություններից։ • Մինչեւ 2 կից քարտ ունենալու հնարավորություն։Mastercard World Elite քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։Mastercard World քարտի հիմնական առավելություններն են.• տարեկան 6 անգամ Fast Track ծառայությունից օգտվելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաեւ քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,• տարեկան 6 անգամ աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաեւ քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,• 24/7 հասանելիություն Concierge ծառայությանը,• 1ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։Mastercard World քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1727