“Ամերիաբանկը” ժամկետային ավանդների ծավալների աճ է արձանագրում

11.02.2009 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008թ. դեկտեմբերին “Ամերիաբանկն” արձանագրել է ժամկետային ավանդների ծավալների կտրուկ աճ` 119.3%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, ֆիզիկական անձանց ավանդների ծավալի աճը կազմել է 14.6%, իրավաբանական անձանց ավանդներինը` 150. 4 %:

2009թ. հունվարին “Ամերիաբանկի” ժամկետային ավանդների ընդհանուր ծավալն աճել է 10.8 %-ով, որոնցից ֆիզիկական անձանց ավանդների գծով աճը կազմել է 46.4 %:

“Հաշվի առնելով ՀՀ բանկային համակարգում ավանդների ընդհանուր ծավալների որոշակի անկումը` “Ամերիաբանկի” ավանդային ֆոնդի այս աճը վերագրվում է ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությանը, որը նպատակ ուներ առավելագույնս բարձրացնելու հասարակության վստահությունը բանկային համակարգի հանդեպ”,- նշել են բանկի մամլո ծառայությունում:

Դիտում՝ 15414

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW