Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

16.04.2026 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Արարատ»

Ֆասթ Բանկը վերսկսել է գործակցությունն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ եւ հանդես է գալիս որպես ակումբի տիտղոսային հովանավոր։ «Արարատ-73»-ը բարձր նշաձող է սահմանել հայկական ակումբային ֆուտբոլի համար, եւ այսօր ակումբն ու Ֆասթ Բանկը միավորել են ուժերը՝ նոր վերընթաց գրանցելու համար։


«Մեզ համար հպարտություն է վերսկսել գործընկերությունն ակումբի հետ, որը գրել է հայկական սպորտի ամենափառահեղ էջերը: Ֆասթ Բանկի համար միեւնույն ժամանակ կարեւոր է լինել ակումբի կողքին ոչ միայն նվաճումները նշելիս, այլեւ իսկական պայքարի եւ նոր նպատակների ձեւավորման շրջանում»,- ասել է Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Սարգսյանը:

«Արարատը» հաջողություններ է գրանցել նաեւ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ մեկ անգամ դառնալով չեմպիոն եւ սուպերգավաթակիր։ Այսօր պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ թիմը փնտրում է նոր տակտիկական լուծումներ, ցուցաբերում համառություն եւ քայլ առ քայլ շարժվում դեպի նոր հաղթանակներ։ 

«Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը եւս մեկ անգամ հանդիսանալու է մեր տիտղոսային հովանավորը: Այս համագործակցությունը շատ կարեւոր քայլ է մեր ակումբի զարգացման եւ ռազմավարության շրջանակներում: Մենք շատ ենք կարեւորում այն եւ կարծում ենք, որ այն նոր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր ակումբի, այնպես էլ մեր երկրպագուների համար», - նշել է «Արարատ» ՖԱ գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Ֆասթ Բանկում կարեւորում են ֆուտբոլի զարգացումն ու առաջընթացը՝ հետեւողական ներդրումներ կատարելով այս ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW