Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը

16.04.2026 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Leasing Expo #ԱրարատԲանկ

Հարյուրավոր այցելուներ եւ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած եռօրյա Leasing Expo 2026-ին ԱրարատԲանկի տաղավարն արժանացել է պոտենցիալ եւ գործող հաճախորդների ուշադրությանը։ 


ԱրարատԲանկն առաջարկել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու եւ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:

«Լիզինգները տրամադրվում են վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում, տեղադրվող արեւային կայանների եւ այլ էլեկտրակայանների կառուցման, ընդլայնման եւ վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ, սկսած՝ 8,9 %-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9 %»,- նշել է ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանը։

Ցուցահանդեսի շրջանակում ԱրարատԲանկի լիզինգի փորձագետները տրամադրել են խորհրդատվություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Լիզինգ cashback-ով եւ Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգի վերաբերյալ, պատասխանել ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։

Շահավետ պայմաններով առաջարկ է ներկայացվել նաեւ տեղահանված արցախցիների համար` դա կօգնի նրանց ինչպես բիզնեսը զարգացնելու, այնպես էլ աշխատանքի հնարավորություն ընձեռելու հարցում։

Նախաձեռնության շահառու, արցախցի Ալյոշա Զաքարյանը մեղվագործ է, շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ եւ փորձում է ընդլայնել բիզնեսը։ 

«ԱրարատԲանկի հետ համագործակցում ենք ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում, փորձում ենք ձեռք բերել մեղվաբուծական սարք-սարքավորումներ։ ԱրարատԲանկի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց աշխատանքը բանկի հետ շատ հեշտ ստացվեց։ Շատ օպերատիվ եւ արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել»,-նշել է նա։

«EU4BUSINESS ծրագրի շրջանակում վարկավորման եւ լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում են արտադրություն եւ մատակարարում են ծառայություններ, ինչպես նաեւ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցները, արեւային վահանակները, մարտկոցները, սարքերը եւ սարքավորումները, ֆինանսավորվում է նաեւ կանաչ շինարարությունը, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի»,- նշել է ԱրարատԲանկի կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3906

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW