ԱրարատԲանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր առաջարկ՝ հնարավորություն տալով հաճախորդներին տեղափոխել իրենց հիփոթեքային վարկը ՀՀ տարածքում գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ առավել շահավետ եւ պարզեցված պայմաններով։Բանկից հայտնել են, որ առաջարկը միտված է նվազեցնելու հաճախորդների ֆինանսական բեռը, ապահովելու առավել մատչելի ամսական վճարներ եւ պարզեցված վարկավորման գործընթաց։Հիմնական պայմաններն են՝• Տոկոսադրույք՝ սկսած 12.25%-ից • Լրացուցիչ նվազեցում՝ 0.5%՝ աշխատավարձը ԱրարատԲանկի քարտի միջոցով առնվազն 3 ամիս ստանալու դեպքում։ • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.40% – 13.53% • Վարկի գումար՝ 5 մլն-ից մինչեւ 150 մլն ՀՀ դրամ • Վարկի ժամկետ՝ 5-ից մինչեւ 25 տարի • Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը՝ անշարժ գույքի միասնական տեղեկանք, նոտարական վավերացում, գրավի իրավունքի գրանցում եւ գնահատման վճարներ։• Չեն պահանջվում հայտի սպասարկման վճար, ապահովագրություն, ինչպես նաեւ եկամուտը հավաստող փաստաթղթեր եւ վարկային փաթեթի սպասարկման վճար։ • Պարզեցված վարկունակության գնահատում՝ եթե տեղափոխվող վարկը սպասարկվել է ավելի քան 1 տարի, եկամուտը հավաստող փաստաթղթեր չեն պահանջվում, այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը չի դիտարկվում: Սակայն հիփոթեքային վարկի սպասարկման գծով վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 8 օրը։ «ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն լուծումները՝ ուղեկցելով ձեզ հարմարավետ ու տաքուկ անկյուն ստեղծելու ճանապարհին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3224