SHADE FURNITURE կահույքի նոր սրահը գործում է Հրազդանում ՝ համադրելով ժամանակակից դիզայնը, տեխնոլոգիական եւ էներգաարդյունավետ լուծումները: 4 հարկ ունեցող շենքն ունի մոտ 4000 քմ մակերես: Նախագծման եւ կառուցման ընթացքում առաջնային են եղել հարմարավետությունը, անվտանգությունը եւ արդյունավետ աշխատանքային միջավայրը, ինչի արդյունքում ձեւավորվել է ոչ միայն մեծ, լուսավոր տարածություն, այլեւ՝ տեխնիկական եւ պահեստային առանձին տարածքներ:Ծրագրի իրականացմանն աջակցել է Կոնվերս Բանկն իր Converse SME պրոդուկտով: Բանկի աջակցությամբ հնարավոր է եղել ավարտին հասցնել շինարարությունն ու ապահովել ընդլայնված ու հավակնոտ բիզնեսի լիարժեք գործունեությունը։Սրահն արդեն սպասարկում է հաճախորդների ոչ միայն Կոտայքի մարզից, այլեւ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից։Սեփականատիրոջ խոսքով՝ համագործակցությունը ֆինանսական գործընկերոջ հետ շարունակական է լինելու: Արդեն առաջիկայում նախատեսվում է նաեւ բիզնեսի ընդլայնում եւ նոր՝ հարակից ուղղությունների զարգացում։Տեսանյութն՝ այստեղ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1506