Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

10.04.2026 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #բարեգործական համերգ

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ 


Բանկից հայտնել են, որ երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։

Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ բանկը դարձել է իրենց վստահելի եւ հարազատ գործընկերը․ «Ֆասթ Բանկը մի շարք հարցերում բավական շատ օգնում է մեզ: Հատկապես այս ծրագրի շրջանակներում մենք է՛լ ավելի մեծ սիրով ու փայփայումով ենք մոտենում նման գործընկերությանը, որովհետեւ սա իսկապես հավաստում է այն, որ հանրության կարիքին ուղղված գաղափարների շուրջ համախմբումը, այն, որ շահույթ չի հետապնդում, լավագույն ապացույցն է ընկերության եւ երկարատեւ գործընկերության»:

Նշվում է, որ Ֆասթ Բանկի եւ Բարդերի ակումբի բազմամյա գործակցության շնորհիվ կայացել են մեծաթիվ բարեգործական երեկոներ։ Աջակցությունն ուղղված է ոչ միայն բարեգործական միջոցառումների իրականացմանը, այլեւ՝ մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում։

«Բարդերի ակումբի Ֆասթ Բանկի հետ համագործակցությունը տեղի է ունենում բազմաթիվ տարիներ: Բանկն օժանդակում է նմանատիպ միջոցառումներին, նաեւ «Հուսո Առագաստ» միջազգային փառատոնին, այնպես որ սա մեկ-երկու տարվա պատմություն չէ, այլեւս այս համագործակցությունն ունի պատմություն: Սա մի շատ կարեւոր եւ հետաքրքիր նախադեպ է, որովհետեւ սա կամուրջ է բիզնես ոլորտի եւ սոցիալական ոլորտի միջեւ», - նշել է Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը։ 

Ֆասթ Բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական եւ համայնքային զարգացման ծրագրերի։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ 

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW