Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ եւ ստացի՛ր բոնուս» ակցիան

10.04.2026 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #ակցիա

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ եւ ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար։


Ակցիայի համաձայն՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Յունիբանկի աշխատավարձային քարտ ձեւակերպած հաճախորդները ստանում են ռեֆերալ կոդ, որը կարող են փոխանցել ընկերներին, գործընկերներին եւ ծանոթներին՝ Յունիբանկում քարտ ձեւակերպելու համար։ Յուրաքանչյուր նոր բացված քարտի համար հրավիրող հաճախորդը ստանում է պարգեւավճար՝ 1 000 ՀՀ դրամ բոլոր տեսակի քարտերի եւ 10 000 ՀՀ դրամ՝ Visa Business քարտերի համար։

Բանկից հայտնել են, որ ռեֆերալ կոդը հաճախորդին ուղարկվում է SMS հաղորդագրությամբ՝ քարտի համար դիմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Կոդը կարող է տրամադրվել անսահմանափակ թվով անձանց։ Պարգեւավճարը փոխանցվում է աշխատավարձային քարտին մինչեւ հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը։

Աշխատավարձային նախագծերի շրջանակում Յունիբանկն առաջարկում է անվճար բազմարժութային քարտ, աշխատավարձի մինչեւ 15-ապատիկի չափով վարկային գիծ, անվճար մոբայլ հավելված եւ շուրջօրյա աջակցություն քարտապաններին։ Բացի այդ, աշխատավարձային քարտ ունեցող հաճախորդներին տրամադրվում է երեք կուպոն՝ ընտանիքի անդամների համար անվճար քարտ բացելու նպատակով։ Բոլոր աշխատավարձային քարտերն անվճար առաքվում են հաճախորդի կողմից նշված հասցեով։

Մանրամասների համար՝ անցնել հղումով:
Դիտում՝ 9098

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW