Այսօր առաջատար ընկերությունները գնալով ավելի հաճախ են անցնում փաթեթային առաջարկների՝ միավորելով իրենց ծառայությունները մեկ ամբողջական լուծման մեջ։ Այս մոտեցման նպատակն է ոչ միայն բավարարել հաճախորդների հիմնական կարիքները, այլեւ առաջարկել ամբողջական եւ հարմարավետ փորձառություն` առավել շահավետ պայմաններով։ Որպես կայուն եւ զարգացող բանկ՝ Ամիօն ներկայացրել է «Ամիօ փաթեթներ»-ը՝ միավորելով ամենապահանջված ծառայությունները մեկ տեղում։Ամիօի երեք փաթեթները՝ Active, Pro եւ Exclusive, նախատեսված են տարբեր կենսակերպերի եւ ֆինանսական պահանջների համար։Active փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են արագ եւ պարզ բանկային գործարքներ մեկ տեղում: Pro փաթեթը նախատեսված է հավելյալ առավելություններ փնտրող հաճախորդների համար։Exclusive փաթեթը առաջարկում է անհատական սպասարկում եւ պրեմիում պայմաններ:Փաթեթներն արդեն հասանելի են Ամիօ բանկի մասնաճյուղերում, ինչպես նաեւ հնարավոր է ակտիվացնել առցանց՝ AMIO Mobile հավելվածի միջոցով։Ծանոթացեք մանրամասներին այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1796