Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկություն

09.04.2026 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բան #Visa ԱկնՔարտ

Ֆասթ Բանկն իր Visa քարտապաններին հնարավորություն է տալիս մասնակցել խաղարկության եւ շահել 500 հազար դրամ արժողությամբ 10 դրամական պարգեւներից մեկը։ 


Ֆասթ Բանկի ցանկացած Visa ԱկնՔարտի քարտապան ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ, կատարելով հանրագումարային 10 հազար դրամի անկանխիկ վճարումներ, կստանա 1 պրոմոկոդ եւ հնարավորություն կունենա մասնակցել խաղարկությանը։

Յուրաքանչյուր քարտապան երկու ամսվա ընթացքում կարող է ստանալ մինչեւ 10 պրոմոկոդ, ընդ որում, հաճախորդն արշավին կարող է մասնակցել իր բոլոր Visa ԱկնՔարտերով։ Ֆասթ Բանկը խաղարկության շրջանակում իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում առանց տարեկան սպասարկման վճարի ձեռք բերել Visa Gold ԱկնՔարտ։ Այն հաճախորդները, որոնք արշավի իրականացման ժամանակահատվածում կպատվիրեն նոր Visa վճարահաշվարկային համակարգի որեւէ քարտ, կստանան մեկ լրացուցիչ պրոմոկոդ՝ անկախ նշված ժամանակահատվածում ձեռք բերած քարտերի քանակից։

10 հաջողակները, որոնք կշահեն դրամական պարգեւներից մեկը, կորոշվեն հունիսի 30-ին ժամը 15։00-ին Ֆասթ Բանկի պաշտոնական Youtube-յան էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկության արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն նաեւ Ֆասթ Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (LI, FB, Insta)։ Յուրաքանչյուր քարտապան կարող է շահել միայն մեկ անգամ: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1761

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW