ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.75%

10.02.2009 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6.75%:

2009 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է ընդամենը 1.2% գնաճ, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը նվազել է տարեվերջի 5.2%-ի նկատմամբ` կազմելով 4.0%, հայտնեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ԿԲ մամլո ծառայությունում:

ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներում պահպանվող գնանկումային միջավայրը և ներքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը նպաստում են ցածր գնաճի ձևավորմանը:

ԿԲ խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, գտնում է, որ գների կայունության և ֆինանսական կայունության խնդիրների արդյունավետ զուգորդմանը նպաստող դրամավարկային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ արդիական:

Դիտում՝ 12143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW