IDBank-ը եւ Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքին

08.04.2026 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #«Մաթեմիկ»
IDBank-ի եւ Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի եւ հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց։ 

Ընկերությունից հայտնել են, որ դասընթացը հնարավորություն է տվել 60 երեխայի եւ պատանու ստանալ խորքային գիտելիքներ ֆինանսական ոլորտի, խնայողությունների եւ ֆինանսական պատասխանատու վարքագծի վերաբերյալ։ 

 «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպությունը փետրվար ամսին ընտրվել էր որպես շահառու՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ Արդյունքում կազմակերպությանն էր փոխանցվել հավաքված 4․644․456 դրամը, որը հնարավորություն է տվել «Մաթեմիկ» ՀԿ-ին ընդլայնել իր ծրագրերը, մասնավորապես՝ շարունակել Կամավորի տան կառուցումը Վահագնի գյուղում, որտեղ հրավիրված տարբեր մասնագետներ կկարողանան սեմինարներ անցկացնել Վահագնիի եւ հարակից գյուղերի բնակիչների համար։ 

IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ընկերությունները նպատակ ունեն բարձրացնել երեխաների ու պատանիների ֆինանսական եւ թվային գրագիտության ոլորտում իրազեկվածության մակարդակը․ «Հանդիպումն անցավ բավական արդյունավետ եւ ակտիվ միջավայրում։ Երեխաների շրջանում կա աճող հետաքրքրություն ֆինանսական ոլորտի նկատմամբ։ Սա մեզ համար մեծագույն շարժիչ ուժ է՝ շարունակելու նման նախաձեռնությունները»:

«Նման ծրագրերը կարեւորագույն նշանակություն ունեն մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի եւ Իդրամի հետ հաստատված այս համագործակցությունը։ Սա սոցիալական պատասխանատվության վառ օրինակ է, որը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն շարունակել Կամավորի տան կառուցման աշխատանքները, այլ որպես հավելյալ արժեք՝ երեխաներին տալ ֆինանսական գրագիտության մասին հիմնարար գիտելիքներ»,- ասել է «Մաթեմիկ» ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը:

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական եւ թվային գրագիտության տարածմանը։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5765

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW