IDBank-ը Վանաձորում մասնակցել է «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովին։ «Կարեւորելով մարզերում բիզնեսների հետ սերտ համագործակցությունը՝ բանկը մշտապես փորձում է հասանելի լինել Հայաստանի բոլոր մարզերի բիզնեսների համար թե՛ նոր առաջարկներով, թե՛ նորարար ֆինանսական գործիքներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«ՓՄՁ վարկավորումը եւ զարգացումը բանկի ռազմավարության կարեւորագույն մասերից է։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն ինչ մեծամասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզերում գտնվող բիզնեսներն ունեն ուշադրության կարիք, ինչի ուղղությամբ էլ մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկում՝ ներկայացված լինելով գրեթե բոլոր մարզերում, համագործակցելով նորարար թվային գործիքներով եւ այլն», - ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։Դեռեւս տարիներ առաջ IDBank-ը գործարկել է բիզնեսների համար բջջային հավելվածը՝ IDBusiness Mobile հավելվածը, որտեղ բիզնեսների համար հասանելի են գրեթե բոլոր ֆինանսական ծառայությունները։ Վերջերս էլ բանկը ներկայացրել է իր բոլորովին նոր եւ բացառիկ ֆինանսական գործիքը՝ IDDistributor-ը։ «Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձեւավորում QR-կոդ, իսկ առեւտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն եւ կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով: Վճարումը կատարվում է ակնթարթորեն, եւ գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը եւ ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը», - նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Բանկը մասնակցել է նաեւ համաժողովի «Բանկերը եւ բիզնեսը Վանաձորում» խորագրով էքսպոյին, որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6127