Նոր Հաճնում գործող Family ընկերության պատմությունը սկսվում է 2003-ին՝ արեւածաղկի սերմերի արտադրությունից: Այնուհետեւ ընկերությունն ընդլայնել է գործունեությունը՝ շուկային ներկայացնելով նաեւ չիպսերի լայն տեսականի, պոպկորն եւ սուրճ, որոնք ներկայում իրացվում են Հայաստանի ներքին շուկայում։ Ընկերության տնօրեն Արման Մխիթարյանի խոսքով՝ արտադրության հիմքում դրված է ոչ միայն բարձրորակ հումքի օգտագործումը, այլեւ՝ աշխատանքի նկատմամբ առանձնահատուկ մոտեցումը։ Նրա ձեւակերպմամբ, Family-ի արտադրանքի գլխավոր առանձնահատկությունը թիմի նվիրվածությունն ու այն սերն է, որը ներդրվում է յուրաքանչյուր ապրանքի ստեղծման ընթացքում։Ընկերության զարգացման եւ արտադրության ընդլայնման կարեւոր փուլը սկսվել է Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ։ Բանկի ֆինանսական աջակցությամբ կառուցվել է արտադրության նոր շենքը, որտեղ այժմ իրականացվում է ընկերության ամբողջ արտադրական գործընթացը։Նոր արտադրամասի գործարկումը հնարավորություն է տվել զգալիորեն մեծացնել արտադրության ծավալները եւ նախանշել զարգացման նոր ուղղություններ։ Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է առաջիկայում շուկա ներկայացնել նաեւ փոքր փաթեթավորմամբ արտադրանք՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն սպառողների համար, այդ թվում՝ խոշոր սուպերմարկետներում։Այսօր Family-ն փոքր ընտանեկան բիզնեսից վերածվել է զարգացող արտադրության, իսկ Կոնվերս Բանկի աջակցությունը դարձել է այդ աճի առանցքային գործոններից մեկը՝ նպաստելով բիզնեսի կայուն զարգացմանն ու ընդլայնմանը։Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի Women in Business վարկատեսակի շրջանակում, որը ստեղծված է աջակցելու կանանց կողմից հիմնված կամ ղեկավարվող ձեռնարկություններին՝ առաջարկելով հասանելի ֆինանսավորում, ճկուն պայմաններ եւ զարգացման համար անհրաժեշտ գործիքներ՝ նոր շուկաներ մուտք գործելու եւ բիզնեսը վստահորեն ընդլայնելու նպատակով։ Տեսանյութն՝ այստեղ: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1707