Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

03.04.2026 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը (Partnership for Carbon Accounting Financials, PCAF)՝ շրջակա միջավայրի վրա իր ֆինանսական գործունեության ազդեցությունը գնահատելու եւ այն ավելի թափանցիկ դարձնելու համար։


PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի եւ ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար։ Միավորելով ավելի քան 700 ֆինանսական հաստատություն՝ PCAF-ը շարունակում է ակտիվորեն ընդլայնվել Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

«Սա կարեւոր քայլ է կլիմայական չեզոք հաստատություն դառնալու մեր մոտեցման ամրապնդման գործում։ Այն մեզ հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ կառավարել մեր պորտֆելի կլիմայական ազդեցությունը, բարձրացնել թափանցիկությունը շահագրգիռ կողմերի համար եւ աջակցել մեր հաճախորդներին՝ ցածր ածխածնային տնտեսության անցնելու գործում», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը։

«Միանալով համագործակցությանը՝ Յունիբանկը մտադիր է կիրառել միջազգային մակարդակով ճանաչված մեթոդաբանություն իր ֆինանսական գործունեության հետ կապված արտանետումների չափման եւ բացահայտման համար։

Այս նախաձեռնությունն արտացոլում է Յունիբանկի հավատարմությունը կայուն զարգացմանը, բարելավում է ռիսկերի կառավարման պրակտիկան եւ նպաստում կանաչ տնտեսության անցմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 6269

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW