Կենտրոնական բանկի կարգավորիչ պահանջներին համապատասխան՝ EasyPay վճարային տերմինալներում այսուհետեւ անհրաժեշտ կլինի անցնել նույնականացում բանկային որոշ գործարքների՝ մասնավորապես ավանդի, քարտի եւ հաշվի համալրումների իրականացման համար։ Վճարային տերմինալում կառաջարկվի անցնել նույնականացում երկու եղանակից մեկով՝ easywallet հավելվածով եւ imID-ով։ easywallet-ով նույնականանալիս տերմինալի էկրանին կցուցադրվի QR կոդ․ անհրաժեշտ կլինի մուտք գործել easywallet հաշիվ, սքանավորել QR կոդը եւ հաստատել հավելվածում բացված պատուհանը։ ImID-ով նույնականանալիս անհրաժեշտ կլինի մուտքագրել այն հեռախոսահամարը, որով բջջային օպերատորի հետ հաճախորդն ակտիվացրել է imID նույնականացումը։ Ապա հաճախորդի հեռախոսում կբացվի պատուհան, որում նա կկարողանա մուտքագրել իր imID PIN կոդը։ Գործարքի ավարտից հետո հաճախորդը կարող է կատարել նոր գործարքներ՝ առանց կրկնակի նույնականացման։ Նշվում է, որ նույնականացման տվյալները փոխանցվում են միայն նույնականացման համապատասխան համակարգին։ Տվյալների մշակումն իրականացվում է գործող իրավական եւ տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։ «Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Իր 4200+ տերմինալներում եւ easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ եւ այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ եւ ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։ Tweet Դիտում՝ 7339