Յուրաքանչյուր ճամփորդություն նոր փորձառություն է, էմոցիաներ եւ բացահայտումներ։ Ճամփորդությունը սկսվում է օդանավակայանից եւ ավատվում օդանավակայանով: Այնտեղ անցած ժամանակը եւ սպասարկման որակը դարձել են տուրիստական փորձառության անբաժանելի մասը, իսկ հարմարավետությունը՝ բնական պահանջ: Business Lounge-ների նկատմամբ հետաքրքրությունն աճում է 2025-ին օդանավականներում ուղեւորների ավելի քան 65%-ը նախընտրել է օգտվել Business Lounge-ներից:Միաժամանակ, OAG Aviation-ի եւ Collinson-ի համատեղ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց զգալի մասը՝ մոտ 47%-ը, վերջին 12 ամիսներին դրանցից չի օգտվել կամ օգտվել է միայն մեկ անգամ, 31%-ը՝ 4 կամ ավելի անգամ: Business Lounge տարվա մեջ 15 եւ ավելի մուտք գրանցել է միայն 3–5%-ը:Շուկայում առկա նման առաջարկներից ինչպե՞ս ընտրել օպտիմալը՝ ստանալով անվճար մուտքերի անհրաժեշտ քանակ լավագույն պայմաններով:Հարմարավետություն՝ C360 պրեմիում փաթեթներովC360 պրեմիում փաթեթները մշակվել են համաշխարհային միտումների հիման վրա, այդ թվում՝ հնարավորություն տալով ընտրություն կատարել` ելնելով Business Lounge անվճար մուտքերի քանակից եւ արագ անցման ուղու (Fast Track) հասանելիությունից:Անվճար մուտքի հնարավորության առաջարկներ շուկայում շատ կան, սակայն ինչո՞ւ ընտրել C360 պրեմիում փաթեթ, ո՞րն է Կոնվերս Բանկի առաջարկի տարբերությունը կամ առավելությունը:Բանկն առաջարկում է ճկունություն: Պատկերացրեք իրավիճակ. Դուք ճամփորդելու պլաններ ունեք եւ հետաքրքրվում եք հասանելի առաջարկներով, որոնք սովորաբար սահմանափակվում են մեկ քարտով եւ միայն դրա շրջանակում հասանելի հնարավորություններով: Ի՞նչ անել, ինչպե՞ս օգտվել Business Lounge-ից հնարավորինս լավ պայմաններով: Պատասխանը մեկն է, դառնալ Կոնվերս Բանկի C360 պրեմիում փաթեթի օգտատեր եւ ստանալ անհամեմատ ավելի շատ առաջարկներ եւ հնարավորություններ Ձեզ եւ Ձեր ուղեկիցների համար. - Զվարթնոց օդանավակայանի Fast Track + Business Lounge ծառայության տարեկան 2-20 անվճար վաուչեր բանկի ակտիվ հաշվետեր հաճախորդներին: Առաջարկից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է մուտքին նախորդող 30-օրյա ժամանակահատվածում կատարել հանրագումարային 150.000 դրամը/համարժեք արտարժույթը գերազանցող անկանխիկ գնումներ: Վաուչերները հնարավոր է ձեռք բերել Converse Mobile հավելվածով։- Մինչեւ 5 C360 Visa եւ C360 Mastercard պրեմիում քարտ մեկ փաթեթում՝ մեկ ֆիքսված վճարով, այդ թվում՝ կից քարտ Ձեր ընտանիքի անդամի անունով թե՛ տեղական եւ թե՛ միջազգային օդանավակայանների Business Lounge եւ Fast Track ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, ընդհուպ՝ անսահմանափակ մուտքերով։- Իսկ եթե անգամ սպառվել են հասանելի անվճար վաուչերները, Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել վաուչերներն արտոնյալ սակագներով։Ընդունեք՝ շուկայում առկա անվճար առաջարկները սահմանափակ են եւ միանման, իսկ տարբեր հնարավորությունների համադրումը՝ շահավետ․ պարզապես անհրաժեշտ է ընտրել Ձեր կենսակերպին առավել համապատասխան C360 փաթեթ եւ օգտվել բազմակողմանի հնարավորություններից։Առավելությունները սրանով չեն ավարտվում, քանի որ C360-ը Ձեզ հետ է ճամփորդության պլանավորումից մինչեւ իրագործում, եւ բանկի C360 պրեմիում փաթեթների օգտատերերը, բացի բանկային ծառայություններից, ստանում են• Անվճար տեղեկանքներ եւ քաղվածքներ,• Ճամփորդական ապահովագրություն,• Concierge ծառայություն,• Պրեմիում քարտերով հասանելի զեղչեր եւ արտոնություններ տեղական եւ միջազգային առեւտրի եւ սպասարկման կետերում, այդ թվում՝ ավտովարձույթից եւ այլ ճամփորդական ծառայություններից օգտվելիս։C360-ը ոչ թե ավանդական բանկինգ է, այլ համալիր ծառայությունների փաթեթ, այդ թվում՝ հարմարավետությունը նախընտրողների համար:Conversebank.am, 010 511 211Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1387