Wizz Air-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ գործարկելով նոր ուղղություններ

27.03.2026 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #Հայաստան
Հայաստանում առաջատար եվրոպական ավիափոխադրող «Wizz Air» ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երեւանի բազայում կավելացնի իր երրորդ օդանավը եւ կգործարկի եւս երկու նոր երթուղի:

«Ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ Երեւանի բազայում երրորդ օդանավի բազավորմամբ: Այս կարեւոր քայլը վկայում է մեր շարունակական աճի եւ հայկական շուկայի հանդեպ մեր ամուր հանձնառության մասին։ Այս ընդլայնումը ցույց է տալիս մեր երկարաժամկետ նվիրվածությունը՝ ուղղված փոխկապվածության զարգացմանը, տեղական տնտեսությունների աջակցմանը եւ ճանապարհորդությունն առավել մատչելի դարձնելուն։ Հպարտ ենք ավելացնելու մեր ներդրումները Երեւանում եւ անհամբեր սպասում ենք համատեղ զարգացման նոր տարիներին»,- ասել է «Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։

Ընդլայնման շրջանակում «Wizz Air» ավիաընկերությունը կգործարկի Երեւան–Էյնդհովեն նոր երթուղին՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ, սկսած 2026 թվականի հոկտեմբերի 26-ից։ Բացի այդ, ավիաընկերությունը կգործարկի նաեւ Երեւան–Բրյուսել Շառլերուա նոր երթուղին, որը կմեկնարկի 2027 թվականի փետրվարի 1-ից, եւս մեկ անգամ ընդլայնելով Հայաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ ճանապարհորդության հնարավորությունները։
Դիտում՝ 2483

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW