ԱՄՀ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

27.03.2026 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ալեքսանդր Թիման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ 

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՄՀ–ի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀ կառավարության բարեփոխումների առաջմղմանը։ 

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը եւ նշել, որ ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։ 

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը եւ հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ 
Դիտում՝ 1801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW