Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի

24.03.2026 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Global Finance
Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ 

Հաղթող 23 բանկ ընտրվել է շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաեւ ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների եւ ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Global Finance-ը շեշտում է, որ 2026թ.-ի մրցանակակիր բանկերը բարդ շուկայական պայմաններում կարողացել են արձագանքել իրենց հաճախորդների կարիքներին եւ արձանագրել տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հաջողությունների համար։ Ամսագրի գնահատմամբ, հաղթող կազմակերպությունները սակագների եւ համաշխարհային առեւտրի շուրջ շարունակվող անորոշության պայմաններում հմուտ կերպով կառավարել են իրենց ակտիվներն ու պարտավորությունները։ 

«Աշխարհաքաղաքական անկայունության, աճող ֆինթեք մրցակցության պայմաններում բանկային համակարգը շարունակում է ցուցաբերել դիմադրողականություն: 2026 թվականի «Աշխարհի լավագույն բանկեր» մրցանակաբաշխությունը պարգեւատրում է այն հաստատություններին, որոնք լավագույնս կառավարում են իրենց ակտիվներն ու պարտավորությունները՝ միաժամանակ ներդրումներ կատարելով թվային նորարարության եւ արհեստական բանականության մեջ՝ իրենց հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

«Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։ 

«Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ 
Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաեւ թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է: Եվս մեկ անգամ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը մեզ համար շատ պատվաբեր եւ, միեւնույն ժամանակ, պարտավորեցնող է: Ամերիաբանկը շարունակում է հավատարիմ մնալ հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ եւ գործարար լուծումներ տրամադրելու իր առաքելությանը», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, 2026թ. մարտի 20-ին արդեն պաշտոնապես միացել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսին։ 2026թ մարտի 23-ին այս փոփոխությունը մտել է ուժի մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW