Բիզնեսում երկարաժամկետ ներդրումների եւ այս նպատակով պարտատոմսերի թողարկումների կարեւորությունը քննարկման առանցքային թեմաներ են դարձել IV Conference Capital Markets Armenia միջազգային համաժողովի շրջանակում:Կոնվերս Բանկի Կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը հանդես է եկել «Տնտեսության իրական հատվածի մուտքը կապիտալի շուկա. իմաստը, փորձառությունը եւ հեռանկարները» թեմայով խոսնակ եւ ներկայացրել ՀՀ կապիտալի շուկայի զարգացման տեսլականը B2B եւ B2C տեսանկյուններից:ՀՀ կապիտալի շուկայում պարտատոմսերի ամենամեծ մասնաբաժինն ունեն բանկերը, եւ սա արդեն ձեւավորված սեգմենտ է, սակայն շուկայի ներուժը եւ զարգացման հաջորդ կարեւոր քայլը տնտեսության իրական սեկտորի մուտքն է այս շուկա: Սպառողներին ծանոթ անուն ունեցող թողարկողների պարտատոմսերն առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում հենց ֆիզիկական անձ ներդրողների շրջանակում: Եվ ֆիզիկական անձի առաջին փորձնական ներդրումը դառնում է ներդրումային մշակույթ՝ փոքր ներդրումներով դեպի պորտֆելի ձեւավորում: Կապիտալի շուկային անհրաժեշտ են նոր թողարկողներ, նոր անուններ:«Կարեւոր է նաեւ նշել, որ ընկերությունների թողարկումներով միջոցների ներգրավումը ոչ թե բանկային վարկերի այլընտրանք է, այլ ռազմավարական լրացում: Միջոցների ներգրավման հենց կոմբինացված տարբերակն է ապահովում ընկերության կայուն ֆինանսական մոդելը: Պարտատոմսերի թողարկումն ընկերության համար միաժամանակ նաեւ իր ծառայություններից, ապրանքներից օգտվող հաճախորդների թվի ավելացնումն է եւ լոյալության բարձրացումը»,- ասել է Էլեն Քարիմյանը:Միջոցառմանը մասնակցել եւ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման հարցում Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցության փորձն են ներկայացրել Գլոբբինգը եւ Վարդանանց բժշկական կենտրոնը: Tweet Դիտում՝ 807