Հայէկոնոմբանկն առաջարկում է «Արմատ» անգրավ գյուղատնտեսական վարկը

16.03.2026 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #«Արմատ» վարկ
Գյուղատնտեսական բիզնեսի կայուն աճի համար Հայէկոնոմբանկը առաջարկում է «Արմատ» վարկատեսակը:

Բանկից հայտնել են, որ այն միջոցների ներգրավման հարմար եւ հասանելի տարբերակ է այն ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, որոնք փնտրում են գյուղատնտեսական վարկ առանց գրավի ապահովման եւ մարման ճկուն գրաֆիկով: 

Վարկը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի հիմնական պայմաններն են.

Վարկի արժույթ

AMD

USD

Վարկի գումար

300,000 – 3,000,000

700 – 7,000

Տարեկան անվանական տոկոսադրույք (6-12 ամիս)

14.5%

12.5%

Տարեկան անվանական տոկոսադրույք (13-48 ամիս)

16%

14%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

18.49% – 23.51%

16.20% – 21.21%

Վարկի ժամկետ

6 – 48 ամիս

6 – 48 ամիս


«Արմատ» վարկատեսակն ստանալու համար հաճախորդները կարող են դիմել Հայէկոնոմբանկի «Աշտարակ», «Արարատ», «Արմավիր», «Արտաշատ», «Էջմիածին» մասնաճյուղեր: 

Մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ այստեղ

«Հայէկոնոմբանկը շարունակում է հավատարիմ մնալ տնտեսության իրական կարիքներից բխող իր ռազմավարությանը՝ առաջարկելով պրոդուկտներ եւ ծառայություններ, որոնք հիմք են ստեղծում տնտեսության երկարաժամկետ զարգացման համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
 
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 950

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW