Մարտի 9-ից ապրիլի 10-ը Evocabank-ը հնարավորություն է ընձեռում անվճար բրոքերային հաշիվ բացել և առանց միջնորդավճարի կատարել առաջին երեք ներդրումային գործարքները Բանկի EvocaINVEST կայքի կամ հավելվածի միջոցով։Ակցիայից կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր Evocabank-ում բրոքերային հաշիվ են բացում առաջին անգամ։EvocaINVEST-ը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել միջազգային ֆինանսական շուկաներում՝ ձեռք բերելով բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ներդրումային գործիքներ։Ներդրումային աշխարհի մասին ավելի տեղեկացված լինելու և միջազգային շուկաների նորություններին հետևելու համար՝ կարող եք բաժանորդագրվել Բանկի EvocaINVEST Telegram ալիքին, որտեղ պարբերաբար ներկայացվում են համաշխարհային ֆինանսական շուկաների կարևոր իրադարձությունները, վերլուծությունները և ներդրումային օգտակար խորհուրդներ։ Tweet Դիտում՝ 584