Ֆասթ Բանկը դարձել է «Երեւան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը

13.03.2026 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։ 

Ֆուտզալի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո այս մարզաձևը Հայաստանում նոր թափ է ստացել։ Ֆասթ Բանկը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տարատեսակ մարզաձևերում, վերջին տարիներին շարունակական աջակցություն է տրամադրել ոլորտի առաջընթացի համար։

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Մխիթարյանն ասել է․ «Ժամանակակից աշխարհում և հատկապես ֆինանսական ոլորտում ամենակարևոր հատկանիշներն են արագությունը, ճկունությունն ու ճիշտ պահին արագ որոշումներ կայացնելը: Ֆուտզալը մի մարզաձև է, որտեղ խաղի ելքը որոշում է արագությունն ու դինամիկան: Ֆասթ Բանկի համար մշտապես կարևոր է աջակցել հաջողված և տեսանելի զարգացում ապրող նախագծերին։ Այսօր ֆուտզալը մեծ թափ է հավաքում Հայաստանում, և հատկանշական է, որ ակումբային ֆուտզալում  «Երևան»-ը հանդիսանում է առաջատար նախագծերից մեկը: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կօգնի ակումբին ապահովել չեմպիոնական դիրքն ու հետագա զարգացումը»։ 

«Երևան» ակումբում վստահ են՝ գործընկերությունը կօգնի թիմին պահպանել բարձր նշաձող և շարժվել առաջ։ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կարևորել է սպորտի և բիզնեսի գործակցությունը․ «Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու համար, ինչպես նաև «Բադալյան եղբայրներ» ընկերության խմբին, որոնք վերջին 6-7 տարին մշտապես եղել են ֆուտզալի կողքին․ միակ մարդիկ են, որ մշտապես եղել են մեր կողքին, ու այսօրվա արդյունքները, որոնք մենք գրանցել ենք, նաև նրանց հովանավորչության և աշխատանքի շնորհիվ է», - ասել է նա:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 268

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW