Հայէկոնոմբանկը, շարունակելով սերտ եւ ռազմավարական համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունների հետ, 2026թ. փետրվարին 10 մլն ԱՄՆ դոլարի եւ 5 մլն եվրոյի ներգրավման պայմանագրեր է կնքել շվեյցարական առաջատար responsAbility Investments AG ընկերության կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի հետ: Պայմանագրի շրջանակում ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորմանը՝ նպաստելով տնտեսության աճին եւ ոլորտի մրցունակության բարձրացմանը։Բանկը, լինելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող կառույց եւ մատուցելով կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ ծառայությունների համալիր փաթեթ, շարունակում է իրականացնել իր հիմնական գերակայություններից մեկը՝ նպաստել երկրի տնտեսության աճին միջազգային ֆինանսական կառույցների հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության միջոցով։ responsAbility Investments AG-ն շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ՝ նպաստելով Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ֆինանսական ներառականություն, այդ թվում ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, Կլիմայի ֆինանսավորում եւ Կայուն սնունդ։ 2003թ. իր հիմնադրումից ի վեր responsAbility -ն իրականացրել է ավելի քան 17.6 մլրդ ԱՄՆ դոլարի նպատակային ներդրումներ: Ունենալով ավելի քան 280 աշխատակից գործող 6 գրասենյակներում՝ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5.8 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ 70 երկրներում գործող շուրջ 330 ընկերություններում: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 449