Ակբա Լիզինգի առաջարկը բիզնեսին. 10 կամ 15% քեշբեք ստանալու հնարավորություն

11.03.2026 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #բիզնես #քեշբեք
Հայաստանում կանաչ ներդրումներն աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։

Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգը 2019 թվականից համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող GEFF-ը Հայաստանում ծրագրի հետ՝ նպաստելով տնտեսության կայուն զարգացմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են արեւային ֆոտովոլտային կայաններ, էներգաարդյունավետ սարքավորումներ եւ էլեկտրական ավտոմեքենաներ։ Ակբա Լիզինգը բիզնեսներին առաջարկում է լիզինգային ճկուն գործիքներ, իսկ GEFF-ը Հայաստանում ծրագրի միջոցով բիզնեսները կարող են օգտվել նաեւ 10 կամ 15% քեշբեքի հնարավորությունից՝ համապատասխանաբար էլեկտրամոբիլներ, արեւային կայաններ կամ էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայաններ ձեռք բերելու դեպքում։

«Ակբա Լիզինգը դեռ 2016 թվականից շուկայում սկսել է ֆինանսավորել էներգախնայող սարքավորումները որպես առանձին ուղղություն։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շնորհիվ մենք էլ ավելի ենք զարգացրել այդ ուղղությունը եւ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվել շահավետ պայմաններից։ ՎԶԵԲ-ի հետ վերջերս մեկնարկած նոր համագործակցության արդյունքում մեր հաճախորդները հնարավորություն ունեն ստանալ նաեւ քեշբեք»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Ակբա Լիզինգը ներկայում մեծ ակտիվություն է ցուցաբերում կանաչ ներդրումների ֆինանսավորման ուղղությամբ։ Սա ներառում է այնպիսի տարածված ներդրումներ, ինչպիսիք են արեւային ֆոտովոլտային կայանների եւ էլեկտրական ավտոմեքենաների  ֆինանսավորումը։ Բացի այդ, Ակբա Լիզինգը GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակում իր հաճախորդներին առաջարկում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների լայն տեսականի, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ոլորտներում գործող բիզնեսներին գտնել իրենց գործունեությանը համապատասխան կանաչ լուծում եւ իրականացնել ներդրում՝ միաժամանակ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունն ու նվազեցնել ծախսերը»,- ասել է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին։

«Ցանկացած բիզնեսի համար շատ կարեւոր է անմիջապես ստանալ իր սարքավորումը կամ տրանսպորտային միջոցը։ GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակում հնարավորություն կա այս պահին ունենալ անհրաժեշտ սարքավորումը նաեւ քեշբեքի հնարավորությամբ։ Ստացվում է, որ պրոդուկտը, սարքավորումը, տրանսպորտային միջոցը չի թանկանում, եւ սա բավականին լուրջ առավելություն է»,- նշել է Roel Automotive Group-ի տնօրեն Արտակ Զոփունյանը։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 346

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW